«Ես Րաֆֆի Հովհաննիսյանին շատ հարգում եմ, ինքը շատ նվիրյալ հայրենասեր է, բայց այդ միտքը չեմ կարողանում հասկանալ»,- երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» կեցվածքին՝ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու հարցում, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Կոալիցիայի մասին հարցին էլ պարոն Ծառուկյանը հակադարձեց. «Կոալիցիան, այսպես թե այնպես, ամսի 6-ից հետո վերջացած է: Խորհրդարանական ընտրություններից հետո նորից նոր կոալիցիա կստեղծվի, ի՞նչ կստեղծվի… Բոլորը պետք է համախմբվեն: Ես ստորագրել եմ եւ իշխանության հետ, եւ ընդդիմության: Պատրաստ եմ մասնակցել արդար, թափանցիկ ընտրությունների»:
«Առավոտ» օրաթերթ