Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի զարգացման ծրագրերին

Ապրիլ 14,2012 12:11

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Ներկայում կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժություններ, ինչպիսիք են՝ վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապճի պլաստիկ վիրահատությունները: Այդ և այլ կարգի վիրահատությունների քանակը տարեկան 4500-ից ավելի է:

Այժմ կենտրոնում զարգացում է ապրում ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը: Այդ նպատակով իրականացվում է այս  ծառայության զարգացում, ներդրվում տարբեր  նանոտեխնոլոգիաներ, որը նոր շունչ կհաղորդի երիտասարդ աշխատունակ բնակչության տեսողությանը ավելի կատարյալ դարձնելուն: Այս տարիների ընթացքում բաժանմունքում կատարվել է շուրջ 1950 լազերային վիրահատություններ: Ներկայումս բաժանմունքը հանդիսանում է այդ տեսակի վիրահատությունների առաջատարը հանրապետությունում:

1992թ.-ից հիվանդանոցը հանդիսանում է հայ-ամերիկյան «Eye Project» ծրագրի հիմնական գործընկերը:  Ծրագրի շրջանակներում կենտրոնը համալրվել է ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով և ստեղծվել է շարժական հիվանդանոց, որը ողջ տարվա ընթացքում շրջում է հանրապետության մարզերով և կատարում ախտորոշումներ և վիրահատություններ՝  սոցիալապես անապահով բնակչության համար: Այս տարիների ընթացքում կատարվել են 50 հազարից ավելի հետազոտություններ, 10 հազար  վիրահատություններ, 4 հազար լազերային վիրահատություններ:

2007 թ.-ից կենտրոնը համագործակցում է նաև Ամերիկյան  «Glaukos» կազմակերպության հետ, որին նպատակն է գլաուկոմայի վիրաբուժական բուժման նորագույն փականների փորձարկումը:

Նկատի ունենալով Շիրակի մարզի բնակիչների անբարենպաստ սոցիալական և առողջական վիճակը՝  կենտրոնը  մասնաճյուղ է հիմնել  Գյումրիում: Վերանորոգվել է քաղաքի «Ճերմակ» հիվանդանոցի բաժանմունքներից մեկը և կահավորվել վիրաբուժական սարքավորումներով:

Ակնաբուժական կենտրոնը կամավոր մասնակցություն  է ցուցաբերում նաև պետ պատվերի սպասարկման նոր՝  համավճարային եղանակին որի շրջանակներում ակնաբուժական կենտրոնի հարկային վճարումները աճել են մոտ 3 անգամ:

Հիվանդանոցը հանդիասանում է նաև հանրապետության խոշորագույն աչքի աշխատանքային և ռազմական փորձագիտության կենտրոնը` ընդունելով տարեկան շուրջ 5-5.5 հազար զինակոչիկ, որը 2.5 անգամ ավել է քան հանրապետության մնացած աչքի բաժանմունքները միասին:

1978-ին հիմնված ակնաբուժական կենտրոնում այժմ աշխատում է 249 մարդ: Այն  հանդիսանում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական և Հայբուսակ համալսարանների ուսումնական բազան:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30