Օլիմպիական խաղերի թեկնածու Վալերի Յարովը, որը Նովոսիբիրսկի մարզի ֆիզկուլտուրայի եւ սպորտի դեպարտամենտի ղեկավարն է, խոշոր կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է:
Վալերի Յարովը որպես գործող մարզիկ, պատրաստվում էր մեկնել Իտալիա՝ մասնակցելու ստենդային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը, որը Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Սակայն Նովոսիբիրսկի երկաթուղային մարզային դատարանը նրան 700 հազար ռուբլի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել է՝ խափանման միջոց ընտրելով կալանքը: Դատավոր Սերգեյ Սոկոլովն իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ Յարովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որ նա մի քանի երկրներ ազատ մուտքի վիզա ունի եւ կարող է թաքնվել հետաքննությունից: Բացի դա, սպորտային չինովնիկը նաեւ վկաների վրա ազդելու հնարավորություններ ունի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ