Ապրիլի 13-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Երևանի Հանրապետության 62 շենքի 3-րդ հարկի բնակարանի պատշգամբը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և Կենտրոն համայնքային բաժնի պետը:
Պարզվել է, որ 3-րդ հարկի բնակարանի պատշգամբից պոկվել և թափվել է ճակատային մասի բետոնե ծեփոնի մի հատվածը, առկա է մնացած հատվածի թափման վտանգ: Վտանգավոր տարածքը արգելափակվել է ժապավեններով:
«Կենտրոն-1» համատիրության ուժերով ապրիլի 14-ին տեղում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ