Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք են հիմնավոր փաստեր

Ապրիլ 14,2012 11:23

Երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու համար տպագրված «կես միլիոն» կեղծ անձնագրերի մասի՞ն ինչ կասեք։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ երեկ նշեց. «Գիտեք ինչ, ես իրավաբան եմ, եւ մի բան կարող եմ ասել. դրանք լուրջ մեղադրանքներ են, որովհետեւ եթե որեւէ մեկը նման արարք է իրեն թույլ տալիս, բնականաբար պետք է լինի պաշտոնատար անձ, իսկ պաշտոնական դիրքի չարաշահումը քրեորեն պատժելի արարք է։
Առանց հիմնավոր փաստերի մերկապարանոց նման մեղադրանքներ ներկայացնելը ոչ միայն իրավական` նույնիսկ զուտ մարդկային առումով է անթույլատրելի։ Եթե որեւէ մեկը տիրապետում է քրեորեն պատժելի արարքի կատարման հետ կապված որեւէ տեղեկության, պետք է պատշաճ կարգով անմիջապես` րոպե առաջ ներկայացնի իրավասու մարմիններին։
Հակառակ դեպքում` երբ չկա որեւէ փաստ, նյութական ապացույց, ցանկացած նման արտահայտություն ընդամենը մերկապարանոց մեղադրանք է, որը իր խորքում կարող է ունենալ ամենատարբեր դրդապատճառներ»։

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30