Խառը մենամարտերի վարպետ Ալեքս Ռիդի նախկին կինը՝ գեղեցկուհի մոդել Քեթի Փրայսը, հաշտվել է իր սիրո նոր հրապուրանքի՝ մանեկեն Լեանդրո Պեննայի հետ:
Քեթին պատրաստ է նրա ետեւից աշխարհի ծայրը, անգամ՝ Արգենտինա գնալ, որտեղ անցել է Պեննայի մանկությունն ու երիտասարդությունը: Լեանդրոն, որ իր ծննդավայրում ճանաչված դեմք է, վերջերս համաձայնել է մասնակցել Լատինական Ամերիկայում մեծ հեղինակություն վայելող «Երազանքների պարեր» հեռուստաշոուին: Փրայսը, որ նույնպես հմուտ պարուհի է, չի ցանկանում նրանից ետ մնալ: Լրագրողների հարցին, թե ինքն է՞լ է պատրաստվում հանդես գալ մրցույթում, նա պատասխանել է. «Այո, այո եւ էլի՝ այո»: Հասկանալի է, Փրայսը զուգընկերոջ դերում տեսնում է միայն Լեանդրոյին: «Ես չեմ ցանկանում, որ նա պարի մեկ այլ աղջկա հետ», – ասել է խանդոտ գեղեցկուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ