Մալայզիացի Նուր Սարիանի Մոհամեդ Թաիբին որոշել է մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին, չնայած այդ ժամանակ նա կլինի հղիության ութերորդ ամսում:
Պերակ քաղաքի 29-ամյա բնակչուհին, որ հանդես է գալիս ստենդային հրաձգությունում, երեխա ունենալու է օլիմպիական խաղերի ավարտից մեկ ամիս էլ չանցած: Սակայն դա նրան չի անհանգստացնում, որովհետեւ հրաձգությունը ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն չի ենթադրում: Այս մարզաձեւում վճռորոշ են հոգեբանությունն ու ամուր նյարդերը: «Կրակագիծ ելնելուց առաջ ես իմ փոքրիկին խնդրելու եմ, որպեսզի նա ընդամենը մեկ ժամ իրեն հանգիստ պահի», – ասել է Սարիանին «Reuters» գործակալությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ