Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ. Եկել ենք խնդրելու՝ ոչ թե հավատալ, այլ վստահել Դաշնակցությանը

Ապրիլ 14,2012 01:52

Վայոց  Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում ՀՅԴ-ի նախաձեռնած քարոզարշավի ժամանակ, որը տեղի ունեցավ քաղաքի ամֆիթատրոնում  ի շարս մեր ահնրությանն արդեն հայտնի դաշնակցական գործիչների, խոսեցին նաեւ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված երկու կանայք՝ Նվարդ Մանասյանն ու Նունե Պետրոսյանը: Բայց մինչ նրանց ձայն տալը՝ հանրահավաքը վարող Սամվել Բաբայանը հայտարարեց, թե դեռ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը Հայաստանին չէր պարտադրել կանանց  քվոտավորված ներկայությունը ՀՀ խորհրդարանում կամ քաղաքական ուժերի նախընտրական համամասնական ցուցակներում՝ ՀՅԴ-ն արժանին է մատուցել իր կուսակից կանանց եւ կին պատգամավորներ ուներ, եւ՝ ի դեմս Դիանա Աբգարի, դեսպան Ճապոնիայում:

Իսկ իր ելույթում Նվարդ Մանասյանն ասաց, թե ինքը միացել է ՀՅԴ-ին, որն իրեն ստորադասել է հայ ժողովրդի բովանդակ շահին եւ 122 տարի ծառայել է հայ ծողովրդին՝ հրով, սրով, լռությամբ,  մաքառմամբ եւ մահով։ «Հաճախ ասում են ձեր՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսն անիմաստ է: Մենք առաջին օրից հաստատել ենք ազատության գինն ու հայ մարդու ազատության երազանքը, ու երդվել ենք պայքարել այդ ազատության համար՝ տարբեր ձեւերով»,- ասաց Մանասյանը՝ հիշեցնելով, որ իր լեզուն պահպանելու համար մեր ժողովրդի ակտիվ հատվածը պայքարում էր փողոցում, ՀՅԴ-ն՝ խորհրդարանում: «Բայց չհերիքեցին մեր ձայները խորհրդարանում, որպեսզի կարողանայինք փողոցում հնչող մեր ձայնը տեղ հասցնել, ու դարձնել որոշում, որ հայ երեխան պիտի գնա հայալեզու դպրոց, սովորի հայկական դպրոցում, որակյալ դպրոցում, իմանա տարբեր օտար լեզուներ, բայց ոչ սեփական լեզվի, մշակույթի ու պատմության հաշվին: Խորհրդարանում մենք պարտվեցինք 69 հակահայ ձայնի»,- ասաց տիկին Մանասյանը՝ զգուշացնելով, որ այսպես հնարավոր է, որ մենք մոռանանք մեր ազատության մասին:

Ըստ բանախոսի՝ ՀՅԴ-ն չի ասում հավատա իրեն: «Երբեք ոչ մեկին չհավատաք, այդ թվում՝ Դաշնակցությանը, հավատացեք ձեզ ու միայն Աստծոն: Մենք եկել ենք ձեզնից խնդրելու միայն վստահություն, որի աչալուրջ հետեւողը լինելու եք դուք 5 տարի շարունակ, մեզ հետ միասին եւ ամենուր, որովհետեւ պիտի պայքարենք մեր ազատության համար՝ խորհրդարանում, փողոցում, դպրոցում»,- ասաց Մանասյանն ու կոչ արեց մայիսի 6-ին քվեարկել ամեն մեկն իր  խղճով՝ Հայաստանի համար, եւ «ձեւակերպել ժողովրդի ազատությունը, որը կբերի նոր Հայաստանի, նոր պետության, որը երազում ենք ունենալ»:

Իր խոսում բազմազավակ՝ 4 երեխայի մայր, եղեգնաձորցի Նունե Պետրոսյանն ասաց, թե այսօր կրկին եկել է համախմբվելու եւ կարեւորագույն որոշում կայացնելու՝ ՀՀ անկախության եւ ինքնիշխանության բացարձակ արժեքների պահպանման պահը: «Մեր բոլորիս նպատակն է ունենալ ազատ քաղաքացիների արդար երկիր: Մեր խնդիրն է պայքարել հայ մարդու, հայ տեսակի՝որպես բարձրագույն արժեքի, արժանապատմության եւ իրավունքների համար: ՀՅԴ-ն՝ իբրեւ սոցիալիստական եւ հեղափոխական կուսակցություն, մշտապես պայքարել է ամուր երկիր ունենալ եւ ազգային կեցվածքով քաղաքացի կերտելու համար եւ ունի գործողությունների հստակ, հիմնավոր եւ իրատեսական ծրագրեր: Կա ռեալ հնարավորություն փոխելու անցանկալին, այն վատը, ինչ ունենք: Ես չորս զավակների մայր եմ, ձեզանից մեկը եւ չեմ ուզում, որ իմ երեխաները դառնան տարագիր ու անհայրենիք, շենացնեն ուրիշի տունը: Որեմն, պահն է վերջ դնել այս ամենին, մենք կարող ենք դա սկսել հիմա, իսկ եթե սխալվենք՝ կունենանք խորը, կրկնակի անկում: Երկրին օր առաջ անհրաժեշտ են փոփոխություններ: Կանգնենք մեր տղամարդու՝ Դաշնակցության կողքին եւ հավասարը հավասարի պես կռիվ տանք մեր եւ մեր զավակների եւ արեւի տակ մարդավայել ապրելու համար: Դուք ունեք անհրաժեշտ արժանապատվություն, որպեսզի առուծախ չանեն ձեզ հետ: Եկեք կամք դրսեւորենք՝ ընտրելու լավագույնը, այլ ոչ թե չարիքի փոքրագույնը: Մենք պետք է հրաժարվենք պասիվ կատարողի կեցվածքից ու դառնանք արդար որոշում կայացնող: Այն, ինչ պետք է անենք՝ մեր բոլորի պարտքն է: «Մայիսի 6-ին ձեր քվեով մասնակիցը դարձեք Դաշնակցության ներկայացրած հստակ  ծրագրերի իրականացմանը, որովհետեւ մեր ուզածն է՝ արդարություն, ազատություն, դաշնակցություն»,- իր ելույթը եզրափակեց ՀՅԴ-ի համամասնական թեկնածու Նունե Պետրոսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30