Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևի «Շունն ու կատուն» էլ մեր վրա վերցնենք, ասենք` այո, ԲՀԿ-ականներս ենք գրել»

Ապրիլ 14,2012 00:24

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր  Մարտուն Գրիգորյանը նեղսրտեց, որ Գյումրիում կատարվող ամեն մի  կրիմինալ դեպք արհեստականորեն իր անձի ու թիմակիցների անվան հետ են կապում, որտեղ ինչ պատահի, լրագրողները գրում են, թե ԲՀԿ-ականներ են մեղավոր: Ըստ պատգամավորի, այս ամենը քաղաքական հստակ պատվիրատու ունի, ընտրությունների նախաշեմին փորձում են վարկաբեկել իրեն, որպեսզի ինքը կտրվի հիմնական գործից`քարոզարշավից  ու զբաղվի նման խառնակչությունները մեկնաբանելով:

Քանի որ  ԲՀԿ-ական պատգամավորը վստահեցնում էր, որ իր թիմակիցները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի սպանության հետ որևէ կապ չունեն, մենք նրանից հետաքրքվեցինք, թե նույնը կասի՞  Գյումրիում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած «ընտրառազբորկայի» մասին: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, ԲՀԿ-ի շահերը պաշտպանող Շեկոն կռվել էր ՀՀԿ-ական Տանկի հետ, ով Գյումրու քաղաքապետի շրջապատից է: «Ես, ցավոք սրտի, մինչև հիմա մեր տղային չեմ տեսել, որ հստակ իրենից ինֆորմացիա ունենամ, թե ինչ է  եղել, չտեսնելու պատճառը մեկն է, քանի որ  լրատվամիջոցները սկսել են էդ մարդու անունը շրջանառել, արդեն որպես կասկածյալ, որպես հետախուզության մեջ գտնվող անձ, այս մարդը այս պահիn քաղաքում չէ:Չեմ կարողացել տեսնել, որպեսզի մանրամասներ ճշտեմ, բայց ըստ իմ ունեցած տեղեկատվության,  վեճ, կրակոցներ, նմանատիպ բաներ չեն եղել, փորձում են ավելի շատ հնչեղություն ապահովել»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Նրա դժգոհելով,  ինչքան էլ իրենք մեկնաբանում են, որ այդպիսի դեպքերի հետ իրենք կապ չունեն, այդուհանդերձ պատվիրատուները  հանգիստ չեն թողնում` անընդհատ պատմություններ են մոգոնում ու մարդկանց մոտ տպավորություն  ստեղծում: «Մարդիկ ատամները սրած սպասում են, թե քաղաքում ինչ պետք է լինի, որ միանգամից էդ ամեն ինչը կապեն մեր հետ: Երեկոյան վթար էր եղել, մեր քննիչը վթարի էր ենթարկվել, մահացել էր, էսօր մենք մտածում էինք, կարո՞ ղ է էդ էլ մեր թիմակիցների հետ կապեն: Թեև վրաերթի ենթարկողը արդեն ձերբակալված է, էլի մտածում ես` էս քաղաքում  ինչ լինի միանգամից կապում են մեր անվան հետ: Դե բնական է, ինչքան հզոր ես, ինչքան ժողովրդի թիկունքին կանգած ես, պետք է էս ամեն ինչը լինի, էս ճնշումները, արհեստական դեպքերը. մեկը Արթիկում չգիտեմ ինչ է անում, էն մեկը չգիտեմ որտեղ տղայական հարցերով է զբաղված կապում են Մարտուն Գրիգորյանի թիմակիցների հետ:Էստեղ`Գյումրիում  խանդի հողի, թե չգիտեմ ինչի վրա `քաղաքում հազարավոր վարկածներ են շոշափվում, էդ բերեցին-կապեցին Մարտուն Գրիգորյանի հետ, էդ քննիչի դեպքն էլ կապեք մեր հետ, խնդիր չկա, մեր արդեն իմունիտետ ենք ձեռք բերել: Վերջում երևի «Շունն ու կատուն» էլ մեր վրա վերցենք, թե մենք ենք գրել»:

Գնահատելով քարոզարշավը` պատգամավորն ասաց, որ շատ լավ հասկանում է` ինչու են իր թիմակիցների մասին նման արհեստական պատմություններ հորինում և ում ձեռագիրն է դա:Ըստ նրա,  իր թիմակիցներին  տանում են կրիմինալ դաշտ` մյուս կողմին ինտելիգենտ ներկայացնելու համար: Մարտուն Գրիգորյանի ասելով, թեև իրենք չեն ներքաշվում նման ինտրիգների մեջ, ընթացք չեն տալիս, մտածելով, որ դիմացինները կսսկվեն, կնստեն իրենց տեղերը, սակայն էլի հնար չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30