Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամը՝ Արթուր Բաղդասարյանին. «Գոնե թասիբ ունեցեք, ասեք հա, արել ենք»

Ապրիլ 13,2012 23:22

 

ՕԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ իրենց կողմից որպես ընտրակաշառք ջեմ, օծանելիք բաժանելու լուրերն ապատեղեկատվություն են, եւ որ իրենք բացարձակ ընտրակաշառք չեն բաժանում: Այդ փոքրիկ նվերները եղել են միայն տարածքային կառույցների կանանց նվերներ:

Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Հավատացեք, որ այդ դեմագոգիան արդեն բոլորին հոգնեցրել է, մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ կարող է ձեր տները կամ իմ տուն են մտել, իմ բարեկամի ծանոթին հաստատ դիմել են: Հիմա ես չպիտի այդ մարդու անունը տամ: Գոնե թասիբ ունեցեք, ասեք արել ենք, հա՛, ուզեցել ենք, որ մեզ ձայն տան: Հիմա բերել են, բաժանել են, ՀՀԿ-ն էլ Զատիկի օրը բերել է 2 տուփ ձու, 2 գինի: Սամվել Ալեքսանյանն էլ ասում է՝ ես չեմ արել, փող չունեմ: Է՞ս ա ձեր էդ գողական ապերոյությունը, տղամարդկություն արեք, ասեք արել ենք: Թաղամասի 60 հազար ընտրողի առաջ կանգնել սուտ ես խոսում, հիմա քեզ ո՞նց հավատան: Հիմա նույն օրինակը ՕԵԿ-ին է վերաբերում՝ բաժանել եք, ո՞նց չեք բաժանել: Ո՞վ չգիտի, ոնց եք մարդկանց բերում ընտրության: Ես չեմ կազմակերպել նկար պատռել, գցել ոտքի տակ: Ես հիշում եմ՝ Սովետական օրերին մեզ ոնց էին տանում Մայիսի 1, նույն վիճակում էինք, ուսանող էին, հագցնում տանում էին,հենց հրապարակից դուրս էին գալիս՝ փախնում էինք, մեր ցանկությամբ չէր: Արթուր Բաղդասարյանը լավ PR-շիկներ չունի, ավելի ճիշտ կլիներ եւ մարդիկ ավելի գոհ  կլինեին, որ ասեր՝ արել ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30