Կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հայտարարել էր, որ իրենց մրցակիցը ՀԱԿ-ն է, եւ որ հենց ՀՀՇ-ականներն էին, որ ժամանակին երկիրը «շողուլից» գցեցին: Մինչդեռ երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Եղվարդում հայտարարեց, նույնիսկ կոչ արեց, որ ընտրեն ՀՅԴ-ին, կոմունիստներին, միայն թե ոչ ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նշեց, որ ՀԱԿ-ը կոչ չի արել կոմունիստներին ընտրել. «Դա կոչ անել չի, դա ուղղակի նա է, որ եթե կոմունիստների պայքարի գաղափարախոսությունը դա է, թող պայքարեն: Եթե ժողովուրդը դա է ընտրում, թող ընտրի, բայց առանց գաղափարախոսության, եթե ասում են, որ ժողովուրդն ընդհանրապես ընտրելու հնարավորություն չունի, որովհետեւ ես գող եմ, ավազակ եմ, ես սրան եմ դեմ: Եթե հիմա Ռուբեն Թովմասյանը ներկայացնի իր ծրագիրը եւ արդար մրցակցություն լինի, թող անցնեն, թող ժողովուրդը իրենց տա ձայնը, ուրեմն այս երկրում ժողովրդի ընտրությունը դա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ