11.04.2012թ. Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք էր ներկայացրել թիվ 23 ԸԸՀ ՕԵԿ կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանի կողմից նախըտրական քարոզչության սահմանված կարգի խախտումների` ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով նախատեսված պահանջների վերաբերյալ:
13.04.2012թ. թիվ 23 ԸԸՀ-ն քննարկել եւ ամբողջ ծավալով բավարարել է դիմում-բողոքը եւ որոշում է կայացրել եռօրյա ժամկետ տրամադրել խախտում թույլ տված թեկնածուին դրանք վերացնելու համար:
Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Ջհանգիրյանի նախընտրական շտաբի լրատվական ծառայություն