Լրահոս
Օրվա լրահոսը

Հո ԲՀԿ-ականները Գյումրու քաղաքապետի ընտանիքի թշնամիները չե՞ն

Ապրիլ 13,2012 22:13

Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր,  ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանը, անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությանը, վստահեցրեց, որ իր թիմը այս դեպքի հետ որևէ կապ չունի:

Ավելին, ըստ նրա, իր ընտանիքը  մտերիմ է ինչպես Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի` Եսայանների ընտանիքի հետ, այնպես էլ կասկածյալի: Հիշեցենք, որ սպանության մեջ  կասկածվում է Անի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարությունը:

«Մենք  Հարությունի հետ քավոր-սանիկական կապեր չունենք, ավելին ասեմ` Հարությունը նույնիսկ կնքված չէ, ես ճշտել եմ: Ինչ մնում է էս ամեն ինչը բերել, մեզ հետ կապել, սա ես ճիշտ չեմ համարում, սա բարոյական չէ: էս պահին դրությամբ, էս օրերին մենք լծված ենք մի շատ կարևոր գործի. նախընտրական քարոզարշավ է, մենք մեր գործով ենք զբաղվում ու  այստեղից ես ավելի շատ պատվերի հոտ եմ  առնում, քան իրականության: Լավ գիտենք  պայքար է, պայքարի մեջ ենք, նմանատիպ բաներ կապել իմ անձի հետ, իմ անձը վարկաբեկել ճիշտ չէ, ես միշտ ասում եմ` քաղաքը փոքր է, մեկս մյուսիս ճանաչում ենք, լավ խորանալու պարագայում կպարզվի, որ շատ շատերս իրար բարեկամ դուրս կգանք», -ասում է պատգամավորը :

Ըստ նրա, իրենք երկու ընտանիքների հետ էլ ջերմ, շատ մոտ հարաբերությունների մեջ են. «Լավ ճանաչում եմ երկու ընտանիքներին էլ `տուժողին էլ եմ ճանաչում, տուժողի քեռիները`Արմեն ու Ապերը շատ մոտ են եղել իմ հորեղբոր հետ, Կարենի մորը` Անահիտին շատ եմ հարգում, մայրը մեր թաղից է, էս ամեն ինչ դուրս գալով` ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ մենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ ես ինչ-որ կապ ունենանք: Փոխադարձ հարգանք է եղել, նույնը Հարությունենց ընտանիքի հետ, երկուսն  էլ մոտ են, ես չգիտեմ Հարությունը կասկածյա՞լ է , վկա՞ է, տեղյակ չեմ գործի ընթացքից, բայց լսել եմ ոստիկանապետի հարցազրույցը, ով ասել է, որ դա քաղաքականության հետ կապ չունի: Ես շատ եմ ցավում, որ մեր քաղաքում նման դեպք է եղել»:

ԲՀԿ-ական պատգամավորը հստակ պատվեր է համարում իրենց ու քաղաքապետի թիմի մեջ թշնամանք սերմանելը: «Ես ասել եմ քաղաքապետի հետ, քաղաքապետի ընտանիքի հետ մենք թշնամիներ չենք, մենք 2008 թվականին եղել ենք քաղաքական հակառակորդներ: Էսօր ես ամեն ինչը  նույն լրագրողների կամ չգիտեմ ինչի միջոցով տանել դեպի թշնամանքի, որ մենք եղել ենք թշնամիներ… ես ասում եմ` ես էս քաղաքի մեջ թշնամիներ չունեմ, ոչ մեկի հետ թշնամություն չունեմ: Դա  արհեստական սարքվում է, ես խորհուրդ չէի տա դա կապել քաղաքում ինչ-որ թշնամիների հետ: Հասկանում եմ` սուգ է, վիշտ է, ես չեմ կարծում, որ քաղաքում գտնվի մեկը, ով որ ես փաստերից ուրախանա, սա մեր քաղաքի պատվի հարցն է դառնում, նմանիպ բաներ չպիտի լինի, մանավանդ այս ելքով ավարտ ու երիտասարդ մարդկանց մեջ», -ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:

Ի դեպ,  Գյումրու քաղաքապետը լրատվամիջոցներից մեկով հայտարարել էր, որ այս սպանությունը կատարվել է  քաղաքական հողի վրա և նշել էր, որ բոլոր ձերբակալվածները  ԲՀԿ շտաբի կարկառուն անդամներն են: Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունը  արդեն իսկ դատապարտել  է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Վահագն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30