Սյունիքի մարզում գործող «Սան Պալաս» խաղատունը կրկին գրոհի ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Խաղատունը ներկա պահին փակված է եւ չի գործում: Հիշեցնենք, որ մոտ երկու ամսվա կյանք ունեցող խաղատունը գրոհի էր ենթարկվել նաեւ մարտի10-ի երեկոյան`ապօրինի աշխատելու եւ առանց լիցենզիայի գործուենություն ծավալալելու կասկածանքով: Ինչպես ավելի վաղ «Առավոտին» տեղեկացրել էր Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` չլիցենզավորված խաղատունը պատկանում է ոմն Արթուրի, որը Կապանում հայտնի է «Աբաս» մականունով եւ Հայաստան էր եկել Մոսկվայում բնակվող մեծահարուստ Միրիկի սպանությունից հետո, ում վարորդն էլ եղել է ժամանակին: