Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը վտանգավոր հայտարարություն է արել

Ապրիլ 13,2012 20:32

«Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, օգտագործելով ընտանեկան ողբերգությունը, փորձում է նույնիսկ այս իրավիճակում էժանագին քաղաքական դիվիդենտներ քաղել»,- քիչ առաջ այսպիսի հայտարարություն է տարածել «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Վահագն Պետրոսյանը:

«Գյումրիի քաղաքապետը թույլ է տվել իրեն խիստ վտանգավոր և անվայել ձևակերպումներ` ընտանեկան դժբախտության մեղավորներ փնտրելով քաղաքական մյուս ճամբարում, ինչը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլև ցանկացած քիչ թե շատ բարոյական մարդու: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին` դատապարտել նմանատիպ հայտարարությունները, որոնց նպատակն է` սրել ներքաղաքական իրադրությունը Հայաստանում: Զերծ մնալ քայլերից, որոնք կշեղեն նորմալ, քաղաքակիրթ նախընտրական պայքարը` այն ուղղորդելով խիստ վտանգավոր և անկանխատեսելի հունով:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել