Քիչ առաջ ոստիկանությունը ձերբակալել է Գյումրու Սև Ղուլի տարածքում 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ կասկածվողին: Հիշեցնենք, որ վերջինս ժամանել էր ԱՄՆ-ից ու պատրաստվում էր նշանվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ, ով Գյումրու երաժշտական դպրոցներից մեկի տնօրենն է: Երեկ պիտի տեղի ունենար նրանց նշանադրությունը, սակայն Կարեն Եսայանը տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել, փնտրտուքի արդյունքում նրա դիակը իրեն պատկանող «Մերսեդես 200» մակնիշի մեքենայի մեջ գտել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրից դեպի Սև Ղուլ ամրոց տանող ճանապարհին: Թե ո՞վ է ձերբակալվածը, ոստիկանությունը, ելնելով նախաքննության շահերից, անուն-ազգանուն չի հրապարկում, մինչդեռ Գյումրու հեռուստուալիքներից մեկը, հղում անելով իր ոստիկանական աղբյուրներին, արդեն իսկ հրապարկեց, որ կասկածյալը Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է` 30-ամյա Հարություն Սարգսյանը, որին ձերբակալել են Բավրայի սահմանը հատելիս:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ