Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ը մեկնարկում է համագործակցություն Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ

Ապրիլ 13,2012 18:56

Այսօր Օրանժ Արմենիան ստորագրեց հնգամյա համագործակցության հուշագիր Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

«Որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` մեր կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կառուցել կամուրջներ կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև: Ուրախ ենք այս համագործակցության համար, որը թույլ է տալու բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում, ինչպես նաև ընդունել մեզ մոտ ուսանողների, որոնք ոչ միայն եվրոպական բիզնես միջավայրում կկատարեն իրենց առաջին աշխատանքային քայլերը, այլ նաև հետագայում կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ,  նաև մեր ընկերությունում», ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը հետևեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հանդիպումն ուսանողների հետ, որոնք ընկերության ղեկավարին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը Orange-ի գործունեության, պատմության, ընկերության արժեքների, Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի և այլնի վերաբերյալ:

Հետագայում համալսարանում կստեղծվի նաև անվճար Wi-Fi անկյուն, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել Orange wi-fi ինտերնետից:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ մեկնարկել է հատուկ նախագիծ, որի շրջանակներում Orange-ի աշխատակիցների կողմից դասընթացներ են տարվում Հայաստանի 11 համալսարաններում: Դրանք վերաբերում են ընկերության աշխատակիցների մասնագիտական ոլորտներին, որոնք բազմազան են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն: Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում և այլուր: Հատկանշական է, որ ծրագրի հետագա փուլերում ներառվելու են նաև այն բոլոր 5 մարզային համալսարանները, որոնց հետ Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց անցյալ տարեվերջին`Կապան, Գորիս, Վանաձոր և այլն:

Դասընթացներին կարող են մասնակցել գործընկեր համալսարանների բոլոր ցանկացող ուսանողները, նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին: Գրանցման համար ուսանողները պետք է հետևեն իրենց համալսարանում տեղադրված հայտարարություններին կամ դիմեն կոնտակտային անձին (դեկանատ, ամբիոն, կարիերայի զարգացման կենտրոն և այլն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30