Այսօր ապրիլի 13-ին, ժամը 07։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ճանապարհի 17-րդ կմ–ի հատվածում։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հովսեփյանի կողմից վարած «Սամանդ» մակնիշի Տ 6089 համարանիշի և Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ 48-ամյա Աշոտ Մովսիսյանի կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՕԼ 217 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Արևիկ գյուղի բնակիչ 51-ամյա Սուսաննա Մովսիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղափոխվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Էջմիածնի տուգանային հրապարակ։