Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում գումար փոխանցել իր կուսակից օլիգարխ Սամվել Ալեքսանյանի հաշվեհամարին։ «Մենք էլ չունենք»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
Օլիգարխին ոչնչով չի կարող ուրախացնել նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: «Դաշնակցությունը իր թեկնածուների համար է փող փոխանցում»,- ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Ավելին, եթե,ըստ նրա, խորհրդարանը նորից համալրվի աղքատ օլիգարխներով, դա լավ խորհրդարան չի լինի։ Լրագրողները հետաքրքրվեցին, իսկ պարոն Մինասյանի սիրտը չի լցվում տեղեկանալով, որ օլիգարխը բազմազավակ է եւ չի կարող նրանց բերանից հաց կտրել հատուկ ընտրարշավի ծախսերը հոգալու համար. «Եթե մեր բոլոր բազմազավակ գործարարները, ովքեր որ կհիմնավորեն, որ ունեն բնակարանի կարիք եւ 5 եւ ավելի երեխա, մենք մեր իշխանության օրոք դրանց կհատկացնենք ամեն երեխայի համար միջինը 60 հազար դրամ եւ բնակարան»։
«Օրինաց երկիրն» ընդհանրապես մտադիր չէ ընտրությունների ընթացքում որեւէ մեկին փող տալ եւ մյուսներին էլ է նույնը կոչ անում չբաժանել։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ