Այսօր ապրիլի 13-ին, ժամը 05։30 սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան–Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի հատվածում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Էջմիածնի Արագած գյուղի բնակիչ 44-ամյա Սամվել Մարգարյանի կողմից վարած «Գազ 24» մակնիշի 63 ԼՍ 369 համարանիշի և Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի բնակիչ 44-ամյա Մրազ Մամոյանի կողմից վարած «Օպել» մակնիշի 25 ՍՍ 843 համարանիշի մեքենաները։ Վթարի հետևանքով «Գազ 24»–ի վարորդը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «Օպելը» դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և հարվածել «Գազ 24»-ին։
Դեպքի վայրում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարականով երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Էջմիածնի ՃՈ տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ