Հայտնի է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ավելի ճիշտ` Բանգլադեշում մարդիկ հիմնականում «ապերոյականով», «գողական օրենքներով» են առաջնորդվում: Ուստի այդ համայնքի թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանից հետաքրքրվեցինք, լինելով ինտելիգենտ մարդ, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր պայքարն այդ համայնքում, շանսեր ունե՞ք: Նա պատասխանեց, որ թյուր է այդ պատկերացումը, թե այդ կարգի մարդիկ են համայնքի բնակիչները. «Իմիջիայլոց ասեմ, որ Կենտրոնի բնակիչներն են Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որոնք այստեղ տները վաճառել կամ վարձով են տվել եւ տեղափոխվել են: Այնպես չի, որ բնակիչները ապերոներ են»:
Պարոն Եղիազարյանը նշեց, որ իշխանական թեկնածուները, տնտեսական լծակներ ունենալով, բնականաբար, որոշակի խախտումներ անելու են: Իսկ իր շանսերը ՀՅԴ թեկնածուն բավականին լավ է գնահատում, ասում է, որ հաղթելու է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև