Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Եթե դուք փող չունեք, ուրեմն դուք մարդ չե՞ք» (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 16:55

ՕԵԿ-ն ընտրվելու դեպքում խոստանում է խելք ունեցող, բայց փող չունեցող պոտենցիալ ձեռներեցների համար ստեղծել պետական երաշխիքների հիմնադրամ: Այդ հիմնադրամը պետք է երաշխիք տա բանկերին, վերջիններս էլ` փող, որ շարքային քաղաքացին էլ կարողանա բիզնես ստեղծել:

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մեր հարցին` եթե գործերը ձախ գնան, բիզնեսը տապալվի, այդ դեպքում պետությո՞ւնը պետք է վճարի բանկի գումարը` նա պատասխանեց, որ ոչ. «Պետությունը պետք է հետեւի, օգնի, աջակցի, որ այդ բիզնեսը կայանա: Դրա համար կարող է լինել 1000 հայտ, եւ այդ 1000 հայտից բավարարվի 100-200-ը: Այսօր բազմաթիվ երկրներ այդ փորձը կիրառում են եւ շատ արդյունավետ: Բա հիմա եթե դուք փող չունեք, ո՞նց բիզնես ստեղծեք, ի՞նչ անեք, ուրեմն դուք մարդ չե՞ք: Պետությունը պետք է վերահսկի ողջ գործընթացը: Տվեց երաշխիքային նամակը, պետք է հետեւի, մասնագետը պետք է ուսումնասիրի այդ ամբողջը»:

Մենք նաեւ ճշտեցինք` խտրականություն չի՞ դրվելու` ով է հայտ ներկայացնողը` պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, թափանցիկ, բաց մրցութային կարգով է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30