Լրահոս
Օրվա լրահոսը

«Միավորված հայերը» նախընտրական մի հանդիպում է ունեցել

Ապրիլ 13,2012 16:43

Քարոզարշավի մեկնարկից արդեն անցել է հինգ օր, սակայն «Միավորված հայեր» կուսակցությունը կարծես թե շարունակում է լռել: Aravot.am-ը կուսակցության մամուլի քարտուղար Արսեն Ավագյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ծրագրեր ունեն, ինչպե՞ս են հանդես գալու քարոզարշավի ընթացքում: Պարոն Ավագյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն 13 շտաբ են բացել, Աբովյանում էլ հանդիպում են ունեցել ընտրողների հետ: Առաջիկա օրերին նոր շտաբ կբացվի Աջափնյակ համայնքում, եթե տարածքի հետ կապված խնդիրները լուծվեն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում եւս շտաբ կբացեն: Հետաքրքրվեցինք՝ այս համայնքում տարածքի հետ կապված խնդիրները արդյոք պայմանավորված են Սամվել Ալեքսանյանի անձո՞վ: Նա պատասխանեց՝ ոչ:

Մեր մյուս հարցին՝ Աբովյանում ընտրողների հետ հանդիպումը ի՞նչ ցույց տվեց, Ա. Ավագյանը պատասխանեց . «Բոլորն էլ հետաքրքրված էին, քանի որ շատերը կարծում էին, որ կուսակցությունը նոր է բացվել: Այնինչ այն հիմնադրվել է 2000-ին, ու քանի որ անդամները հիմնականում մտավորականներ են եւ զբաղված են գիտական աշխատանքով, հանրության հետ հաճախակի հանդիպումներ ունենալու ժամանակ չեն ունեցել»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այն հիմնական պատճառը, որի համար ընտրողը հենց իրենց պիտի ձայն տա: Մամուլի քարտուղարը պատասխանեց. «Կուսակցությունն իշխանամետ չէ, այն կենտրոնամետ է, պետականամետ»: Մեր դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցությունն էլ է հայտարարում, որ պետականամետ է, Ա. Ավագյանն այսպես արձագանքեց. «Հանրապետական կուսակցությունը  աՆՐհ

իշխանամետ է, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ երկար տարիներ կառավարում են ու մարդիկ որոշ դժգոհություններ ունեն այս կուսակցությունից»:

Aravot.am-ի մյուս դիտարկմանը, թե «Միավորված հայեր» կուսակցության նման դեռեւս ոչ շատ հայտնի քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին խրախուսվում է իշխող կուսակցության կողմից՝ մյուսներից այդ կերպ ձայներ փախցնելու պատճառով, Ռ. Ավագյանն այսպես արձագանքեց. «Նման բան լինել չի կարող: Մեր մասնակցությունը ընտրություններին զուտ նրա համար է, որ գիտնականները մասնակցեն օրենքների ընդունման գործընթացին, որպեսզի  այն տեղի ունենա ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ մակարդակով»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30