Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Ծառուկյանի՝ «թույլերը» ԲՀԿ-ի դեմ սեւ PR են անում

Ապրիլ 13,2012 16:36

«Սկսում են ցեխ շպրտել»,- այսպես արձագանքեց Գագիկ Ծառուկյանը Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է մտածում ինքն այն մասին, որ երեկ կայքերից մեկը հրապարակել էր փաստահավաք խմբի զեկույցը, որում խոսվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի մարտիմեկյան իրադարձություններին մասնակցության մասին:

Ծառուկյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, ինքը եղել է եւ շարունակելու է լինել ժողովրդի կողքին ու պատրաստ է տուժել, վնասներ կրել, կորցնել՝ միայն պահպանի ժողովրդի վստահությունը:

Այնուհետեւ Panorama.am-ի հարցին՝ իր կարծիքով, ԲՀԿ-ի դեմ սեւ PR է արվո՞ւմ, Ծառուկյանը պատասխանեց. «Թույլերն են անում»: Նա չմանրամասնեց անուններ, միայն ասաց, որ ԲՀԿ-ն հավատարիմ է մնալու իր սկզբունքներին եւ ցեխ չի շպրտելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30