Այսօր, ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 9-ի սահմաններում Արցախի փողոցի 20 շենքի դիմաց իրար են բախվել Երևանի բնակիչ, 43–ամյա Վարյա Մոսոյանի վարած «Օպել» մակնիշի 06 ՏԼ 635 համարանիշի և Երևանի բնակիչ 56-ամյա Անանիա Ավետիսյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 63 ՏՕ 495 համարանիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 57-ամյա Աշոտ Կիրակոսյանը և 53-ամյա Խաչիկ Վարդանյանը։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև