Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը թիրախ դարձնում ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին՝ անտեսելով ԲՀԿ-ն

Ապրիլ 13,2012 16:18

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ընտրությունների թեմայով քննարկման էին հրավիրված թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ թեկնածուները եւ անկուսակցական Գագիկ Պետրոսյանը: Վերջինս, ինչպես նաեւ ՀՀԿ ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը չէին եկել հանդիպման՝ առանց որեւէ բացատրության:

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը նշեց, որ երկար տարիներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում իշխանության ներկայացուցիչներն էին միայն առաջադրվում. «Առաջ Հակոբ Հակոբյանն էր առաջադրվում, հայտնի դեպքերից հետո էլ՝ Կորյուն Նահապետյանը, որը անմիջապես էլի կապված է Սամվել Ալեքսանյանի հետ՝ խնամի-ազգակցական կապերով»:

Արթուր Եղիազարյանը նշեց, որ այդ համայնքի բնակիչ է, լավ է ճանաչում համայնքը, խնդիրները գիտի: Նույնն ասաց նաեւ ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանը՝ նշելով, որ կոնկրետ այդ համայնքին, եթե ընտրվի պատգամավոր, հատուկ ուշադրություն չի դարձնելու, քանի որ այդ համայնքի բնակիչների խնդիրն ընդհանուր է Երեւանի համար, ընդհանուր համակարգերը պիտի փոխվեն:

Հարցին՝ ինչու է ՀԱԿ-ը թիրախ համարում ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին, ո՞րն է բացատրությունը, որ ԲՀԿ-ն դրա մեջ չի մտնում, թեեւ կոալիցիոն մաս է կազմում, Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ են պատասխանել. «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն  ուժերի հետ, որոնք իսկապես ուզում են արդար ընտրություններ տեղի ունենան Հայաստանում: Այն ստորագրեց ԲՀԿ-ն եւ հայտ ներկայացրեց դրանով, որ ինքը չի կիսում այն պատկերացումները, որոնք պատրաստվում են իրականացնել այս ընտրությունների ընթացքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30