Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Գրիգորյանը իր մրցակիցներ Սամվել Ալեքսանյանին եւ Նիկոլ Փաշինյանին 1000-ական դրամ նվիրեց

Ապրիլ 13,2012 15:45

«Մենք իսկապես բազմազանություն ենք ապահովում»,-այսօր հայտարարեց թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Տիգրան Գրիգորյանը՝ վերջ դնելով այն խոսակցություններին, թե ինքն ընդամենը առաջադրվել է մասնակցության համար, քանի որ իրական պայքարը գնալու է նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ:

Պարոն Գրիգորյանը սիմվոլիկ ֆինանսական ներդրում կատարեց՝ 1000-ական դրամ փոխանցելով իր մրցակիցների հաշվեհամարին: Նա կարծում է, որ ընտրողն ինքը պետք է ներդրում կատարի իր թեկնածուի օգտին, որպեսզի հետագայում էլ նրանից պահանջի:

Լրագրողներին հետաքրքրեց, թե ընտրողն ինչո՞ւ իր քվեն պետք է տա հենց Տ. Գրիգորյանին: Նա պատասխանեց. «Մենք՝ այսինքն ես եւ իմ թիմը, ունենք մաքուր կենսագրություն եւ լավ կրթություն»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ ամենը բավարա՞ր է ՀՀ-ում ընտրություններում հաղթելու համար: Պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Մենք եկել ենք այդ մշակույթը ձեւավորելու համար: Իրականում պետությունը կկայանա, երբ այդ չափանիշները լինեն գերակայող»:

Տ. Գրիգորյանն իր նախընտրական ծրագրով առաջարկում է վերանայել սեփականաշնորհման գործընթացը, երիտասարդական քաղաքականությունը, քանի որ այժմ՝ ըստ Տ. Գրիգորյանի, վարվում է խտրական երիտասարդական քաղաքականություն: Տ. Գրիգորյանը վստահ է, որ փոփոխությունները բերում են մարդիկ եւ առաջնորդման կարողություններով օժտված անձը կարող է անհնարը դարձնել հնարավոր:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30