«Ժառանգությունը շատ փոքր է, որ պահանջի»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում «Ժառանգության» պահանջին, որ ընտրությունների համատեղ վերահսկման շտաբի ձեւավորման փաստաթղթի տակ պարտադիր պետք է լինի կուսակցությունների առաջին դեմքերի ստորագրությունները, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նաեւ հավելեց. «Եթե «Ժառանգությունը» համապատասխան խաղեր ունի կատարելու, թող կատարի: Ով պետք է՝ դա ստորագրել է, ԲՀԿ-ն էլ միշտ հայտարարել է, որ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել արդար, թափանցիկ ընտրություններ կատարելու համար»:
ԲՀԿ առաջնորդի քարոզարշավը շարունակվում է Դալարիկ, Արտենի, Արագած համայնքներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ