WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի կարծիքով՝ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի համար զգալիորեն դժվար է պայքարել ավելի բարձր քաշային կարգում:
Սպասվում է, որ Աբրահամի հաջորդ մրցակիցը լինելու է մայիսի 5-ին կայանալիք Ռոբերտ Շտիգլից-Ջորջ Գրաուվզ դիմակայության հաղթողը: Այս մասին քաջատեղյակ գերմանացին արդեն իր կարծիքն արտահայտել է «Sportbox» հանդեսում: «Դիտել եմ Աբրահամի եւ Պետեր Վիլչեւսկու մենամարտը: Լեհը լավ մրցակից էր: Բայց ես այլ մակարդակի բռնցքամարտիկ եմ: Բացի դա, վերջին մարտերում պարզորոշ նկատվում է, որ Աբրահամին անհամեմատ դժվար է մեր` երկրորդ միջին քաշային կարգում, որտեղ նա զրկված է իր համար սովորական ֆիզիկական առավելությունից»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ