Երեկ, ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։20-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, Էջմիածնի հին խճուղու հետ հատվող խաչմերուկի հարևանությամբ, «ՎԱԶ 22106» մակնիշի 68 ՍՕ 632 համարանիշի վարորդը, ում տվյալները ճշտվում են, ընդհարվել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ–ում որպես ճանապարհների նշագծաման ինժեներ և տրանսպորտի բաժնի պետ աշխատող 46-ամյա Ռուդիկ Սահակյանի վարած «ԲՄՎ Իքս–5» մակնիշի 70 QQ 077 համարանիշի ավտոմեքենային։
Նշված վթարից հետո «ԲՄՎ Իքս–5»–ին է ընդհարվել Երևանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 18-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի 91 ՏՏ 091 համարանիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «ԲՄՎ Իքս–5»–ի ուղևորներ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչներ 70-ամյա Թերեզա Սահակյանը, 15-ամյա Թերեզա Սահակյանը և 38-ամյա Նինել Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը։
Կարդացեք նաև
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։