Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հիլարի Քլինթոնը գրազ է եկել եւ մոտ է այն կրելուն

Ապրիլ 13,2012 14:02

Հինգշաբթի օրը մեկնարկած Հոկեյի ազգային լիգայի (NHL) փլեյ-օֆֆի հանդիպումներն անտարբեր չեն թողել նաեւ ԱՄՆ-ի ու Կանադայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Հիլարի Քլինթոնին եւ Ջոն Բերդին:

Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ նրանք գրազ են եկել, թե ո՞վ կհաղթի` «Նյու Յորք Ռեյնջերսը», թե՞ «Օտտավա Սենատորսը»: Գրազի պայմանը հետեւյալն է. պարտվողը պետք է հասարակության առջեւ դուրս գա մրցակից թիմի մարզաշապիկով:

«Վստահ եմ, որ կապույտ գույնը ձեզ կսազի», – կատակել է Քլինթոնը` նկատի ունենալով, որ հաջողությունը նյույորքցիների կողմն է լինելու: Հասկանալի է, Բերդը պարտքի տակ չի մնացել` խոստանալով, որ տիկին Հիլարիին նվիրելու է «Սենատորս»-ի իր սիրելի հոկեյիստ Ջեյսոն Սպեցցի նկարով մարզաշապիկը:

Առաջին հանդիպումն ավարտվել է ամերիկացիների հաղթանակով` 4:2:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30