Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վահրամ Քերոբյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գիվի Հովհաննիսյանից, որը, սակայն, դատարան չէր էլ եկել:
Դատարանն արձանագրեց, որ պաշտպանը չի ներկայացել դատական նիստի, իսկ ամբաստանյալն էլ առանց պաշտպանի է, եւ հետաձգեց դատաքննությունը: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 19-ին:
«Առավոտ» օրաթերթ