aravot.am-ը ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ԲՀԿ Էջմիածնի պատասխանատու Հրանտ Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԲՀԿ-ՀՀԿ ներքին հակասությունները իրենց արտացոլումը գտել են այս տարածաշրջանում: Մանավանդ որ, Էջմիածնի քաղաքապետն է գեներալ Մանվել Գրիգորյանի որդին եւ այդ տարածքում առավելությունը պատկանում է պաշտոնաթող գեներալներ եւ Հանրապետական կուսակցության սիրելիներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին: Հրանտ Դավթյանը հավաստիացրեց, որ կուսակցական հակասությունները Էջմիածնում չեն արտացոլվել. «Մեր քաղաքում ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չի առաջացել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ