Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը ծնկաչոք ողջունեց ժողովրդին

Ապրիլ 13,2012 13:54

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը: Մինչ Ծառուկյանը կսկսեր ներկայացնել կուսակցության ծրագիրը, հավաքվածները ողջույնի խոսքեր էին բղավում: «Մեզ միասնական դարձրեք, պարոն Ծառուկյան», իր սրտի պոռթկումը պատգամեց երիտասարդ մի կին:

Գագիկ Ծառուկյանն իր հերթին կոչ արեց ընտրություն կատարել խղճի կամոք: Ասաց, որ ԲՀԿ-ն պատասխանատվություն կկրի առկա խնդիրների վերացման համար ճիշտ այնքան, որքան որ ձայն կստանա:

Նաեւ հավելեց, թե անկախ ԲՀԿ-ի ստացած տոկոսներից, ինքը բոլորին էլ շատ սիրում է եւ օգնելու է իր ուժերի ներածի չափ: Ծառուկյանը նաեւ ասաց, որ ժողովրդի նման ջերմ ընդունելությունը իր համար ավելի պարտավորեցնող է: Ասաց, որ ԲՀԿ-ում խնդիրներից տեղյակ են, բայց նաեւ դրանց լուծման ձեւերը գիտեն:

Ելույթը ավարտելուց հետո Գագիկ Ծառուկյանը չհասցրեց բեմահարթակից իջնել. ժողովուրդը մոտեցավ հարթակին եւ յուրաքանչյուրը փորձում էր սեղմել ԲՀԿ առաջնորդի ձեռքը ու ինչ-որ բան ասել: Ծառուկյանը չոքեց բեմահարթակին ու սկսեց զրուցել մարդկանց հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30