Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման տվյալների ես չեմ տիրապետում»

Ապրիլ 13,2012 13:39

«Նման տվյալների ես չեմ տիրապետում, չգիտեմ, թե որտեղից եք դուք նման տեղեկություններ ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի կողմից թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով հարցին, թե համայնքի դպրոցներում եւ մանկապարտեզներում ծնողների անձնագրային տվյալներն են «հավաքագրվում»՝ ՀՀԿ-ի եւ իր համար: «Մարդիկ են ահազանգում»՝ մեր հակադարձմանը պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր մարդիկ կարող են տարբեր տեղեկություններ հաղորդել, որոնք որեւէ ընդհանուր բաներ չունենան իրականության հետ: Չեմ կարող ես հաստատել կամ հերքել այն, ինչը որ մարդիկ ձեզ փոխանցել են: Չեմ կարող որեւէ մեկի գործողության հետ կապված մեկնաբանություններ անել, եթե դա ուղղակիորեն չի վերաբերում մեր նախընտրական շտաբի գործունեությանը»:

Առաքել Մովսիսյանը երեկ Արմավիրում ասաց, որ հրահանգ ունեն ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու: Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ իրենք ի՞նչ հրահանգ ունեն: «ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մենք ամեն ինչ անելու ենք մեր երկրում լավ ընտրություններ անցկացնելու համար: Լավ ընտրություններ անցկացնելու համար, կարծում եմ, նաեւառաջ պետք է կամք ունենալ: Ըստ իս՝ այդ կամքը պետք է դրսեւորեն ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ բոլոր քաղաքական կուսակցությունները, ովքեր այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել: Եվ նման միասնական մոտեցման պարագայում մենք իսկապես կունենանք Հայաստանում լավ ընտրություններ իրականացնելու հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահությամբ, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է: Օրերս Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ Սյունիքում ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն է ստանալու: Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում որքա՞ն ձայն է ստանալու ՀՀԿ-ն: «Ես չեմ ուզում որեւէ թիվ հրապարակել, ժողովուրդն է իր ձայնը տալու այս կամ այն ուժին: Համենայնդեպս, մենք ցանկություն ունենք մեծ վստահությամբ հաղթել այս ընտրություններում: Կանխագուշակումներ չանենք, բայց որ ԱԺ-ում երկու ընտրակարգերով էլ ունենալու է ձայների մեծամասնություն, ես կասկած չունեմ»,- եղավ պատասխանը:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30