Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք կեղծիք կատարող հանձնաժողովականի թիկունքին հետո չի կանգնելու (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 13:31

«Ընտրարշավի այս չորս օրերին «Դռնեդուռ» ծրագրի արդյունքում բացահայտել ենք, որ 1000 ընտրողից 50-ը` 50%-ը, բացակայում է երկարատեւ, 20%-ը տանը չեն եղել, դուռը փակ է: Մահացածներ կան ցուցակներում, բացահայտել ենք դեպքեր, երբ մարդիկ տունը վաճառել, հեռացել են, նոր սեփականատիրոջ տնային գրքույկում չկան այդ մարդիկ, բայց հաշվառումից չեն հանվել: Շատ մեծ տոկոս են  կազմում երկրից հեռացած, այլ երկրի քաղաքացի դարձածները, բայց հաշվառման մեջ գտնվողները»,-այսօր կայացած ասուլիսում ներկայացրեց թիվ 12 ընտրատարածքից առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նա նաեւ դիմեց կեղծիքներ կատարելու մտադրություն ունեցողներին. «Ես ուզում եմ բոլոր ընտրական հանձնաժողովների անդամներին զգուշացնել, որ փորձության չգնան, չտրվեն կեղծիքների, ու հանկարծ չլինի, որ Հայաստանում չգտնվող մարդկանց անունների դիմաց ստորագրություն հայտնվի, որովհետեւ մենք մեր վստահված անձանց տալու ենք այդ մարդկանց անունները, եւ նրանք իրավունք ունեն ստուգելու: Եվ եթե նման խախտում եղավ, օրենքը թույլ է տալիս պատժել լուրջ տուգանքներ նշանակելով: Թող ոչ ոք չգնա փորձության, չգայթակղվի, որովհետեւ նրանց կարող է ասեն` դու արա կեղծիքը, ես կպաշտպանեմ, բայց ոչ ոք չի պաշտպանելու, միգայթակղվեք»:

Տիկին Բախշյանը դիմեց նաեւ ընտրողներին, որոնց վախեցնում, խաբում են, թե կստուգենք, կտեսնենք, ում ես ընտրել. «Չկա նման մեխանիզմ, ոչ ոք չի կարող ստուգել, գրիչների մեջ չկան կամերաներ, մի մտածեք: Աղվեսը կացին չունի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30