Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան Աշոտյանին. ինչո՞ւ չընտրել ՀՀԿ-ին

Ապրիլ 13,2012 13:01

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում մոտավորապես այսպիսի դատողություններ է արել. «Հանրապետականին չպետք է ընտրեք, եթե հոգնել եք արցախյան խնդրից… եթե դուք պատրաստ եք հիասթափվել ձեր ընտրության հաջորդ իսկ օրը» եւ այլն:

«ՉԻ»- Գաղափարն ինքնին վատը չէ, բայց կարելի էր նաեւ ավելի ազնիվ լինել եւ պարզապես գրել՝ «Հանրապետականին մի ընտրեք, եթե ընտրակաշառքը չեք ստացել, կամ ստացել եք, բայց վստահ չեք, որ եթե ուրիշին ընտրեք՝ գլխի չեն ընկնի»: Եվ վերջ: Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվում: Դուրս է գալիս, որ եթե մեզ համար մեկ չէ «այս անհանգիստ աշխարհում լարվող տարածաշրջանում մեր երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը», պիտի ընտրենք Շմայսին ու Լիսկային, հակառակ դեպքում՝ հենց հաջորդ օրը կհիասթափվեք: Այս կոչի հեղինակը, հիշեցնենք, կրթության եւ գիտության նախարարն է, որի հարազատ կուսակցության հանրահավաքներին դպրոցականներին բառիս բուն իմաստով բռնի ուժով են քշում:

Այնպես որ՝ իրականում Արմեն Աշոտյանի ֆեյսբուքի էջը սպառիչ պատասխան է տալիս բոլորովին այլ հարցի. «ինչո՞ւ չի կարելի ընտրել ՀՀԿ-ին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30