Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած նորածինը 12 ժամ մորգում գտնվելուց հետո հայտնաբերվել է կենդանի վիճակում (տեսանյութ)

Ապրիլ 13,2012 13:12

Արգենտինիայում նորածինը անցկացրել է 12 ժամ մորգում, որից հետո հայտնաբերվել է կենդանի: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք ԲուենոսԱյրեսի հարավում գտնվող Perrando de Resistencia անունով հիվանդանոցում: Երեխան լույս աշխարհ է եկել 3 ամիս շուտ նախատեսվածից: Ծննդաբերությունից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է ու քիչ անց մահվան վկայականը ներկայացնելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոցին հարակից մորգ: Ինչպես հաղորդում է The Daily Mail կայքը`ապրիլի 11-ին CNN-ի լրագրողներին տված հարցազրույցում, հրաշքով փրկված երեխայի մայրը`Անալիա Բաունթերը (Analia Bouter) պատմել է, որ երեխայի «մահվանից» 12 ժամ անց ինքն ու իր ամուսինը որոշել են գնալ մորգ, որպեսզի հրաժեշտ տան փոքրիկին, ու երբ մորգի աշխատակիցը բացել է նորածին աղջկա սառնարանի դուռը, ծնողները նկատել են, որ փոքրիկը կենդանության նշաներ է տալիս: Շոկի մեջ ընկած մայրը գիտակցել է ,որ երեխան ողջ է միայն այն բանից հետո, երբ լսել է նրա լացը: «Ես չգիտեմ, թե ով է մեղավոր ու չեմ մտածել այդ մասին, քանի որ ես քրիստոնյա եմ ու համարում եմ սա Աստծո կատարած հրաշք», -ասել է երեխայի մայրը: Աղջկան անվանել են «Լուիս Միլագրոս»( Luz Milagros) , որ նշանակում է «Լուսավոր հրաշք»: Թեեւ դեպքը կատարվել է ապրիլի 3-ին, սակայն հանրության ուշադրությանն է դարձվել 8 օր անց: Ծննդաբերմանը մասնակից 5 բժիշկներին ժամանակավորապես ազատել են աշխատանքից, կապված դեպքի հետաքննությունից: Այժմ փոքրիկի վիճակը կայունանում է ու բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում:

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30