Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆիի կողքին են Հայ Դատը մերժող նախկին հհշականները»

Ապրիլ 13,2012 12:51

Լուրջ կնճիռներ է հարուցում թերեւս միայն «Ժառանգությունը», որի ցուցակը «ծանրաբեռնված» է հհշածին «Ազատ դեմոկրատների» ներկայությամբ պայմանավորված «հիբրիդայնությամբ»։
Նման պայմաններում կարելի է կարծել, որ գործ ունենք մի ժամանակավոր ու անցողիկ միավորման հետ, որը պարզապես լավ շոու է բեմականացնում՝ հնարավորինս շատ քվե հավաքելու համար։
Իսկ ապագա խորհրդարանին մաս կազմելու պարագայում այն հավանաբար կպառակտվի երկու մասի, եթե, օրինակ, քվեարկության դրվի հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի հարցը։
Հասկանալի է, որ նախկին հհշականները եւ Հայ Դատի գաղափարներն արտացոլող իր ելույթի համար ժամանակին հենց նրանց կողմից աշխատանքից ազատված Հայաստանի նախկին արտգործնախարարը գոնե ազգային հարցերում ընդհանուր ճանապարհ չեն կարող ունենալ։
Բայց արի ու տես, որ «Ժառանգությունը» ներկայումս այնպիսի դիմափոխություն է ապահովում իր «հյուրերի» համար, որ ոչ ոք այդպես էլ գլուխ չի հանում ինքնաբերաբար իր գլխում պտտվող թեւավոր արտահայտությունից՝ «ովքե՞ր եք դուք»։
Իսկապես, «ովքե՞ր են սրանք եւ ի՞նչ են ուզում» հարցը «Ժառանգության» պարագայում զուտ ներքաղաքական պատասխան չունի։ Իսկ արտաքինի առումով հայտնի է միայն աշխարհաքաղաքական «պատկանելության» փաստը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30