Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Մեզ քննադատում են կոալիցիոն շարքերի նորելուկները

Ապրիլ 13,2012 12:41

Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ հարցազրույցից:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ կոալիցիոն ուժերը քննադատության թիրախ դարձնում են ՀՀԿ-ին։

– Քննադատությունը մեզ համար նորություն չէ, համարյա 15 տարի լինելով իշխանության մեջ եւ մշտապես ունենալով ընդդիմախոսներ, քննադատությունից զերծ չէինք մնալու։ Առողջ քննադատությունն ամրացրեց մեր դիրքերը՝ նպաստելով արդյունավետ կառավարմանը։ Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների քննադատությանը, գերազանցապես քննադատում են ոչ թե կոալիցիոն գործընկերները, այլ նրանց շարքերում հայտնված որոշ նորելուկներ, որոնք ինքնահաստատման այդ ճանապարհն են ընտրել։ Ժամանակը ցույց կտա, թե որքան արժե այդ քննադատությունը։

Ինչպե՞ս է, որ Հայաստանի բնակչության թիվը պակասում է, իսկ ընտրողների թիվը՝ ավելանում։

– Հաշվի առեք, որ եթե մարդը երեք-չորս ամսով բացակայում է երկրից, չի կորցնում ընտրելու իրավունքը։

Այո, բայց վստա՞հ եք, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդը քաղաքական բարձր գիտակցությամբ ընտրությունների օրը ծախսելու է ապրուստի համար կուտակած գումարը եւ գալու է քվեարկության։

– Իսկ ո՞վ իրավունք ունի պնդելու, որ այդ մարդն ընտրության չի գալու, եւ ընտրացուցակից հանի նրա անունը։

Չե՞ք կարծում, որ ընտրակեղծիքների համար բաց տարածք է մնում։

– Ո՛չ, օրենքը յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու հնարավորություն է տալիս, եւ քանի դեռ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով չեն կասեցվել քաղաքացու իրավունքները, նա պահպանում է ընտրելու իրավունքը։

Այսինքն՝ ստացվում է իրավական վակուո՞ւմ։

– Ինչո՞ւ վակուում, դա օրենքի եւ իրական պատկերի համադրումն է եւ, ի վերջո, դա այն հարցը չէ, որ մեծ տարբերությունների խնդիր դառնա։ Ամեն երկիր էլ ունի բնակչության շարժունակության որոշակի խնդիրներ եւ քաղաքացիներ, որ ժամանակավոր գտնվում են պետությունրց դուրս, չի նշանակում, որ նրանց կանխակալ պետք է զրկել քաղաքացիական իրավունքներից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30