Երեկ, ապրիլի 12-ին ՀՀ Ոստիկանապետ գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես Aravot.am–ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանը։ Ոստիկանապետի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ։
ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, փոխգնդապետ Արման Մելքոնյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի նշանակվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
Ի դեպ, Ս. Տոնոյանը նախկինում աշխատել է Չարենցավանի ոստիկանապետի տեղակալ և նրա անունը շոշափվում էր երկու տարի առաջ Չարենցավանի ոստիկանության բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի, ինչպես նաև դատավարության ժամանակ։