Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը կարող էր առանձնացնել այն ընտրողներին, ովքեր Հայաստանում չեն, բայց չի անում»

Ապրիլ 13,2012 12:21

Հատվածներ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ հարցազրույցից:

 

Շրջանառվում է, որ պարտադրվելու է ընտրակաշառք վերցրած մարդուն՝ սեփական հեռախոսով նկարել քվեարկած թերթիկն ու ցույց տալ ում որ հարկն է։ Նման բանի դեմ պայքարելու հնարավորություն կա՞։

 

– Այո, կա։ Նշանակվել են հանձնաժողովի՝ իմ կողմից չափազանց վստահելի 35 անդամներ, եւս 70 մարդ նրանց օգնության կհասնի ընտրության օրը։ Այս մարդիկ թույլ չեն տա, որպեսզի նման բան տեղի ունենա։ Իսկ այդ՝ լուսանկարը ցույց տալու պահը հեշտ տեսանելի է լինելու ցանկացած կուսակցության եւ ցանկացած թեկնածուի վստահված անձանց կողմից։ Այնպես որ ես կարծում եմ՝ այդ խոսակցություններն առավել ուղղված են վախի մթնոլորտ ձեւավորելուն:

Ձեր մյուս մրցակիցը՝ Գայանե Առուստամյանը, հայտարարել է, որ ուռճացված են ընտրացուցակները մոտ 4000 անունով։ Հիմքեր ունի՞ այդ հայտարարությունը:

– Բնականաբար: Պաշտոնական տվյալներով՝ երկրի 41 ընտրատարածքներից յուրաքանչյուրում միջին հաշվով ավելացել է 3000-4000 ընտրող։ Դա կազմում է ընտրությանը մասնակցողների   10   տոկոսը։   Մի   բան,   որ արդեն իսկ մտահոզիչ է։

Փաստորեն, ընտրացուցակների խնդիրն անլուծելի է մեր երկրի համար, այն ընտրությունից ընտրություն բերում ենք մեզ հետ։

– Պետությունը չի կատարում իր առաջնային պարտականությունը ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Կոնկրետ մեր՝ թիվ 1 ընտրատարածքում ոստիկանությունը բնակարան առ բնակարան հաշվառել եւ ստուգել է ընտրողների թիվը։ Եվ ցանկության դեպքում մեկ օրում կարող է ընտրացուցակներից հանել գոյություն չունեցող ընտրողներին։ Նաեւ առանձնացնել այն ընտրողներին, ովքեր Հայաստանում չեն։ Բայց չի անում։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30