Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն` հանուն Գյումրու քաղաքապետի դստե ՞ր (Տեսանյութ)

Ապրիլ 13,2012 12:15

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սև Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին`27-ամյա Կարեն Եսայանին: Այս գործով կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին:

Եսայան ընտանիքի հետ մտերիմները խոսում են, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա. քաղաքապետի դստերը սիրահարված է եղել նաև ոստիկանապետի որդին, որը վրեժ է լուծել նման ճղճիմ եղանակով: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի դատախազությունից, սակայն այստեղից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, դրդապատճառները դեռ պարզ չեն, Շիրակի մարզի դատախազը ամբողջ գիշեր աշխատել է ոստիկանության շենքում:

Հիշեցնենք, որ երեկ պիտի կայանար Աննայի ու Կարենի նշանադրությունը, սեղանները ձևավորել ու սպասել են փեսացուին, սակայն վերջինս ուշացել է: Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ նրա «Մերսեդես 200» մակնիշի մեքենան գտել են Սև Ղուլի ճանապարհին:

Ի դեպ, Գյումրիում Վարդան Ղուկասյանի դստրերին բնութագրում են որպես համեստ վարքագծով ապրող աղջիկների: Նույն բնութագիրն են տալիս նաև Կարեն Եսայանին: Նրա հայրը` Ռազմիկ Եսայանը աշխատել է Շիրակի մարզպետարանում` որպես տնտեսվար այս կառույցի հիմնադրման օրվանից: Վերջին 10 տարում նա տեղափոխվել էր բնակության ԱՄՆ: 3 տարի է, ինչ ԱՄՆ էր տեղափոխվել ամբողջ ընտանիքը. մայրը` Անահիտ Եսայանը ևս կիրթ կին է, հայտնի գործարար, ով քաղաքի կենտրոնում` Կիրով փողոցի վրա շորերի խանութ ունի, որը Գյումրիում հայտնի է «լեհական կոմիսոն» անունով: Վերջիններս, տարվա կեսը բնակվելով ԱՄՆ-ում, մյուս կեսը պարտադիր անցկացնում էին հայրենքիում:

Կարեն Եսայանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Նա բնութագրվում է որպես գրագետ երիտասարդ, ուներ պոլիտեխնիկական կրթություն և շատ հեռու էր կրիմինալ աշխարհից:

Թե ո՞րն է եղել սպանության իրական պատճառը, ամենայն հավանակնությամբ կբացահայտվի մի քանի ժամից

Նշենք, որ սպանության մեջ կասկածվող ոստիկանապետի որդին ևս առևտուր է անում. նա Գերմանիայից, ԱՄՆ-ից մեքենաներ է բերում ու հայրենիքում իրացնում: Այնպես որ չի բացառվում, որ սպանությունը տեղի ունենար որևէ գործարքի հետեւանքով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30