Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանը եթե օլիգարխ լիներ, կխնդրե՞ր, որ իրեն օգնեն

Ապրիլ 13,2012 11:52

Հատվածներ ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿական Դավիթ Օհանյանի հետ հարցազրույցից:

– Դեռ ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ

 

 ապագա Ազգային ժողովում գործարարներ չեն լինելու, սակայն այս համայնքի թեկնածու Սամվել Ալեքսանյանը գործարար է, եւ ժողովուրդը նրան որպես գործարարի է ճանաչում։ Այսինքն՝ փաստացի չարվեց այն, ինչը խոստացել էր Սերժ Սարգսյանը, այդ դեպքում ինչպե՞ս հավատանք, որ փոխվելու եք։

– Ախր եթե Սամվել Ալեքսանյանն օլիգարխ լիներ, հենց «Ժողովուրդ» թերթում կտպագրվե՞ր նրա նախընտրական հաշվեհամարը, որ մարդիկ օգնեն: Սամվել Ալեքսանյանը վաղուց է, ինչ գործարար չէ, դրա համար էլ ինքն իր թեկնածությունն է առաջադրել մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու համար:

– Մարտի 1-ի օրը ամենաշատ զոհերը Ձեր համայնքից եղան, նրանց հարազատների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք, տեղեկություններ ունե՞ք նրանցից։ Նրանք հավատո՞ւմ են, որ փոխվելու եք։

– Այո՛, իհարկե, ասեմ, որ երկու ընտանիք այլեւս այս համայնքում չեն ապրում, իսկ երկու ընտանիքի հետ մենք պարբերաբար հանդիպում ենք՝ ծնողների հետ անձամբ ես եմ հանդիպում։ Բազմաթիվ հարցեր են եղել, որ փորձել ենք օգտակար լինել, օրինակ՝ Դավիթի կնոջը ես ընդունեցի վարչական շրջանի աշխատակազմում աշխատելու, ինքն աշխատեց մեր վարչական շրջանում, հետո այլ տեղ տեղափոխվեց։ Մենք պարբերաբար հանդիպում ենք այդ ընտանիքների անդամների հետ։

– Պարոն Օհանյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ժողովրդին ստիպողաբար եք բերում։ Մանկապարտեզներում ժամը 15:00-ից ծնողները երեխաներին տուն են տարել, որպեսզի աշխատակիցները ներկա լինեն հավաքին։

– Բացարձակ նման բան չկա, հանդիպման ժամն այնպիսին է, որ աշխատանքն ավարտվել է… մարդիկ կամավորության սկզբունքով են եկել՝ մասնակցելու, իրենց ցանկությամբ։ Նման բան չկա, որեւէ հրահանգ չկա, բոլորը մասնակցում են կամավոր սկզբունքով։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30