Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբի հայտարարությունը՝ թիվ 2 ընտրատարածքում արհեստականորեն ստեղծված քարոզչական անհավասար պայմանների մասին

Ապրիլ 13,2012 11:44

Քարոզչական պաստառ տեղադրելու նպատակով ս.թ. ապրիլի 6-ին թիվ 2 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը պայմանագիր է կնքել «ԷԳԱ» ՍՊ ընկերության հետ եւ կատարել է համապատասխան վճարում: Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քարոզչական պաստառը տեղադրվելու է ընկերության պատկանող թիվ 22 (Նոր Նորքի 4-րդ եւ 5-րդ զանգվածների միջնամասում) վահանակի վրա: Այն մինչ օրս էլ զբաղեցրած չէ:

Թեւ պայմանագրում չկա որեւէ կետ՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության վերաբերյալ, ընկերությունը հիմնավորում է պայմանագրի չկատարելը Երեւանի քաղաքապետարանից համապատասխան թույլտվության բացակայությամբ: Ըստ ընկերության ներկայացուցիչների, առանց թույլտվության՝ պայմանագիրը չի կարող կատարվել:

Վ. Կարապետյանը անձամբ տեղեկացրել է թիվ 2 ընտրատրածքային ընտրական հանձնաժողովի նախագահին առաջացած խնդրի մասին՝ խնդրելով վերջինիս ձեռնարկել միջոցներ՝ քարոզչական հավասարությունը վերականգնելու համար:

Հաշվի առնելով ՀՀ պատկան մարնինների եւ  «ԷԳԱ» ՍՊ ընկերության անգործությունը՝ մի դեպքում քարոզչության հավասարությունը ապահովելու, մյուս կողմից՝ պայմանագիրը կատարելու ուղղությամբ, Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ թիվ 2 ընտրատրածքի ընտրական հանձնաժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ «ԷԳԱ» ՍՊ ընկերության կողմից համակարգված գործողությունների արդյունքում թիվ 2 ընտրատրածքում խախտվել է ՀՀ Ընտրական օրենգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը: Պետական մարմինների կողմից մասնավոր ընկերությանը ճնշելու միջոցով հերթական փորձն է արվում ստեղծելու ընտրապայքարի անհավասար պայմաններ ՀՀԿ թեկնածուի եւ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների միջեւ:

 

Թիվ 2 ընտրատրածքի պատգամավորի թեկնածու
Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30