Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը եւ ԿԸՀ-ն չեն արձագանքում Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտմանը

Ապրիլ 13,2012 11:23

 Երեւանյան փողոցներում երթեւեկող հասարակական տրանսպորտային միջոցների, տաքսիների եւ ավտոմեքենաների վրա ՀՀԿ զինանշանով ու կարգախոսով դրոշներ են հայտնվել։

Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշված է, որ «արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում՝ անկախ սեփականության ձեւից»։

Լուսանկարը, որտեղ պարզ երեւում է, որ Երեւան-Աբովյան երթուղու ավտոբուսի վրա ՀՀԿ դրոշներ են ամրացված, արվել է երեկ՝ Երեւանի Մաշտոցի պողոտայում։

Ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը եւ ԿԸՀ-ն չեն արձագանքում Ընտրական օրենսգրքի նման կոպիտ խախտմանը։ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ նշված հարցը կարող է մեկնաբանել միայն ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, սակայն ողջ օրվա ընթացքում Սմբատյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։

Իսկ ահա Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ Երեւան– Աբովյան երթուղին մասնավոր է, միջքաղաքային է, հետեւաբար՛ այդ երթուղին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ: «Այսինքն, մենք որեւէ կերպ չենք կարող վերահսկել այդ ավտոբուսների աշխատանքը։ Տրանսպորտի մեծ մասը մասնավոր է։ Մերը հիմնականում ավտոբուսներ են, այսինքն՝ ավտոբուսների մեծ մասը Երեւան համայնքի սեփականությունն է, միկրոավտոբուսային երթուղիներ մենք չունենք»,- ասաց Գեւորգյանը։

Հարցին, թե Երեւանի քաղաքապետարանը հետեւում է, որ գոնե իր ենթակայության տակ գտնվող տրանսպոոտային միջոցներում Ընտրական օրենսգրքի խախտումներ չլինեն, Գետրգյանն ասաց՝ այո, միեւնույն ժամանակ պնդելով, թե չկա որեւէ օրենք, որը կարգելեր տրանսպորտի վրա քարոզչական նյութերի տեղադրմանը։ Ի պատասխան դիտարկմանը, որ այդպիսի օրենք, այնուամենայնիվ, կա, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետն ասաց. «Դե, ես իրավաբան չեմ։ Որեւէ բան ասել չեմ կարող»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30