Օրերս սեփականատերերից մեկը՝ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանը, հայտարարել էր, որ ինքը Մաշտոցի պուրակում սեփականություն չունի, իսկ ժամանակավոր վարձակալությունից պատրաստ է հրաժարվել: Թեմայի վերաբերյալ զրուցեցիք Տարոն Մարգարյանի հետ:
– Մեր տեղեկություններով, կրպակների սեփականատերերը պատրաստ են հրաժարվել հանուն հասարակության պահանջի, սակայն Դուք դեմ եք՝ համարում եք Ձեր սկզբունքի հարցը։
– Չէ, սկզբունքի հարց չկա, եթե քաղաքացիները պատրաստ են հրաժարվել, ես շնորհակալ եմ իրանցից։
Կարդացեք նաև
– Այսինքն, Դուք դեմ չե՞ք լինի, որ սեփականատերերը հրաժարվեն։
– Ոչ, եթե իրանք պատրաստ են հրաժարվել, ես իրանցից շնորհակալ եմ, ու էդ պրոցեսն ավելի կարագացվի։
– Այսինքն՝ մտավախություն չունե՞ք, որ զիջելով՝ Ձեր հեղինակությունը կվնասվի։
– Ոչ , ոչ, Դուք լավ գիտեք՝ ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը եւ մանավանդ կրպակներին դեմ եմ ընդհանրապես։ Ես բոլորին հավաստիացնում եմ, որ քաղաքապետարանի 2012 թվականի ծրազրերով կանաչ տարածքների ընդլայնման խնդիր է դրված, եւ մենք բյուջեով նախատեսում ենք մեծ գումարներ, որոնք մեր կանաչ տարածքները կընդլայնեն։ Ես կողմնակից եմ կանաչ տարածքների ընդլայնմանը։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»