Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձառու քննիչին մեքենայի տակ քցողը 23-ամյա գործազուրկ գյումրեցի է

Ապրիլ 13,2012 11:13

Ինչպես հայտնի է, այսօր Գյումրու ոստիկանության շենքի դիմաց`01.00-ի սահմաններում վրաերթի էին ենթարկել Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Շիրակի մարզի դատախազությունից Aravot.am-ին հայտնեցին, որ Վահրամ Բեյբությանին մեքենայի տակ գցողը 1989 թվականին ծնված Ռաֆիկ Մուրադյանն է, որը չի աշխատում, նախկինում դատված չի եղել, ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Ըստ ականատեսների, երեկ Գյումրու ոստիկանության շենքը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության հետ կապված, այնքան մարդաշատ է եղել, որ նույնիսկ մեքենաները կանգնեցնելու տեղ չի եղել, հետևաբար և Վահրամ Բեյբությանը իր մեքենան կայանել է ոստիկանության դիմացի մայթում` փորձելով անցնել փողոցն ու մտնել ոստիկանության շենք:Այդ ընթացքում Ռաֆիկ Մուրադյանը այնպիսի արագությամբ է քշել իր Վազ 21 101 մակնիշի մեքենան, որ քննիչի կյանքը փրկել չի հաջողվել:

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որի աչքի առջև է կատարվել այս ամենը, վարորդը այնպիսի արագությամբ է վարել մեքենան ու այնպես ուժգին հարվածել քննիչին, որ վերջինիս ատամնաշարը դուրս է թռել`ընկնելով տվյալ մեքենայի վրա:Ըստ մեր ֆոտոլրագրողի, վարորդի կողքին նաև աղջիկ է եղել:

Նշենք, որ Վահրամ Բեյբությանը իր ամբողջ կյանքն աշխատել է ոստիկանությունում, եղել է նաև Ախուրյանի ոստիկանապետը: Նրան որակում են որպես երկար տարիների փորձված մասնագետի: Նա 58 տարեկան էր: Հիշեցենք, որ նա քննում էր Գյումրու Շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության աղմկահարույց գործը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30