Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են ընտրողի քվեն ձեռք բերել մի կտոր խորովածով

Ապրիլ 13,2012 10:51

Հատված Վարդան Ջհանգիրյանի ներկայացուցիչ, կոնգրեսական Արմեն Խաչատրյանի հարցազրույցից

Հետաքրքիր է ժողովրդի տրամադրությունը։ Ընդդիմադիր քաղաք է եղել Վարդենիսը։ Հիմա մարդիկ ինչպիսի՞ն են։

– Այսօր նրանք մտածում են երկիրը թողնել-գնալու մասին, ընտրությունների վրա հույս չեն դնում։ Այսինքն, ընտրողի առումով մենք ոչ թե խնդիր ունենք՝ քարոզելով մեր թեկնածուին,  կամ  ՀԱԿ-ին  ձայն տալու հարց լուծենք, այլ ստիպված ենք արթնացնել գիտակցությունը, որ ինքը դեռ ընտրող է, քաղաքացի է, որ նրա ձայնից կախված է նրա ապրելու կերպը։

Իսկ ընտրակաշառքի բաժանման դեպքեր նկատեցի՞ք այս օրերին։

– Սոցիալական վիճակը դրդում է մտածելու դրա մասին։ ՕԵԿ թեկնածու Կարեն Բոթոյանն իր քարոզարշավն անցկացնում է հյուրասիրություններով՝ ապիիլի 7-ի, Զատիկի եւ այլ առիթներով։ Գոնե այդ հյուրասիրությունները լինեին եվրոպական ճաշկերույթների, բիզնես-լանչերի ձեւով, որտեղ նա կփորձեր հարաբերություններ հաստատել, զուցեեւ ընդունեինք, բայց սրանց ողջ իմաստն ընտրողի քվեն մի կտոր խորովածով ձեռք բերելն է։ Բողոքի առանձին թեմա է սա, եւ չի բացառվում, որ մենք այս հարցով դիմենք ընտրական հանձնաժողովին՝ թեկնածուի կողմից նմանատիպ գործունեությունը դադարեցնելու կամ նույնիսկ միանգամից վարչական վարույթ սկսելու պահանջով։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30