Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են կուսակցությունների թիմերը

Ապրիլ 13,2012 10:29

Քարոզարշավի առաջին օրերը ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող ուժերի մեծամասնությունը շեշտը դնում է կուսակցությունների ղեկավարների անձի եւ կերպարի վրա:

Եվ այնքան ընդգծված  է դա արվում, որ բանից անտեղյակ մեկին կթվա, որ ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են: Բանն այնտեղ է հասել, որ հանրապետության նախագահն անձամբ է այս կամ այն ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ առաջադրված օլիգարխ կամ թաղային հեղինակություն հանդիսացող թեկնածուների օգտին քարոզչություն իրականացնում:

Առանձին ուժերի պարագայում լիդերի դերը նույնիսկ ֆետիշացվում է այնքան, որ նրանց ֆոնին մյուս թիմակիցները պարզապես չեն երեւում:   Ղեկավարների կերպարն իսկապես կարեւոր է: Սակայն խորհրդարանական ընտրությունների պարագայում շատ ավելի էական է այն թիմը, որը նրանք ներկայացնում են: Մի կողմից խորհրդարանը թիմային աշխատանքի հարթակ է, իսկ մյուս կողմից` հենց այդ թիմն է, ի վերջո, արտացոլում տվյալ քաղաքական ուժի կադրային պոտենցիալը, ցույց տալով, թե ինչի են նրանք ընդունակ:

Այս իրողության անտեսումը կարող է մեկ բան նշանակել. կա՛մ կուակցությունները կադրային սովի մեջ են ու ներկայացնելու ուրիշ բան չունեն, կա՛մ պարզապես «թիմ» հասկացությունը նրանց համար վաղուց կուսակցական-քաղաքական կատեգորիա չէ: Արդյունքի տեսանկյունից դրանք գրեթե նույն բաներն են:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30